April 14th, 2011

Ես քեզ, դու ինձ - սովորական ռասկլադ

Դա կատարվեց երթուղայինում: Այսօր կեսօրին փորձցի երթուղայինով, իհարկե կանգնած վիճակում մուս 7-8 ուղևորների հետ, Բաղրամյան պողոտայից տեղափոխվել Շրջանային: Վարորդը, դե ինչպես մի շարք այլ վարորդներ, չնայած իր իսկ մեքենայի պատուհանին փակցրած Առողջապահության նախարարության հայտարարության հասարակական տրանսպորտում ծխելու արգելված լինելու մասին, գերագույն հաճուքով վառեց ծխախոտը: Դե ինչպես միշտ մի երկու հոգի քթի տակ դժգոհեցին, մի երկուսը դեմքները ծամածռեցին, բայց ինձ հետ նույն բախտին արժանացած (կանգնած) մի տղա չդիմացավ ու բավականին կուլտուրական ձևով խնդրեց: "Կներեք, չեք անջատի ձեր սիգարետը, իմ առողջությանը վնաս է և հետո էլ օրենքի պահանջ է":

Վարորդը 50-ն անց մարդ էր, ու միանգամից ջղայնացավ, հանդիմանելով թե եթե օրենքից ես խոսում, մյուս անգամ իմացիր, որ կանգնած մարրդ չի թույլատրվում տրանսպորտում ու մի նաստիր: Եթբ փորձեցի վարորդին հասկացնել, որ մեկը մյուսի հետ կապ չունի ու որոշների համար սիգարետի հոտը ուղղակի անտանելի է, սակայն նա միցաել էր ու սկսել երգել "հին օրերի երգը", որը երկիրը, երիկիր չէ, մարդիկ էլ մարդ չեն: Ահա ամեն անգամ երբ որոշ մարդկանց, այսինքն պոտենցիալ դժգոհողների փորձում ես ինչ որ բան ասել, ես մարդիկ սկսում են ամենագոլբալից - ԵԵՉ-ից: Տո մի հարցնող լինի, դու եդ երկրից չես, եդ 3 մլն-ից մեկը չես, ով իր դժգոհելով ոչինչ չի անում, որ ինչ-որ մի բան շտկի: Այլ հակառակը ծխում է տրանսպորտում, խախտում է կանոնները ու միշտ բողոքում....